Տոպրակների տպագրության պայմանները 

LDPE, HDPE, PP հումքերից պատրաստված տոպրակներ՝ տարբեր չափերի և հաստության: Տպագրությունը կարող է լինել 1-4 գույն: Պատվերի նվազագույն քանակը յուրաքանչյուր տեսակի համար 100 կգ է: Պատվիրատուի կողմից պատրաստված դիզայնը համապատասխանեցվում է տոպրակի չափերին, տպագրության տեսակին և հաստատվում է պատվիրատուի կողմից: Տպագրության համար պատրաստվում է կաղապար՝ 1 սմ2 35 դրամ արժեքով: Պատվերը համարվում է հաստատված տպագրական կաղապարի ամբողջական վճարումից և պատվերի 50% կանխավճարից հետո:

Ապրանքի գնի ամբողջական վճարումը կատարելուց հետո պատվիրատուն կարող է ստանալ իր պատվերը։ Պատվերի կատարման ժամկետը 10-15 աշխատանքային օր է։