Բաժակների և տարաների ներկաղապարային ձուլվածքի (IML) պայմանները


Ներկաղապարային ձուլվածքը պիտակի և դետալի միաձուլումն է կաղապարում, որը կատարվում է դետալի արտադրման ժամանակ: Արտադրության այս տեսակը համարվում է ամենաառաջադեմը ամբողջ աշխարհում:
Պիտակի տպագրությունը կարող է լինել զանազան գույների և տեսակի՝ ըստ պատվիրատուի կողմից ուղարկված դիզայնի:
Պիտակի պատվերի նվազագույն քանակը 50.000 հատ է, պատրաստման ժամկետը՝ 30-40 օր: Յուրաքանչյուր IML արտադրատեսակի պիտակի գինը տարբեր է՝ կախված դետալի չափերից: Դիզայնը հաստատելուց հետո պատվիրատուն վճարում է պիտակի ամբողջ գումարը, և պատվերը համարվում է հաստատված: Պիտակի պատրաստելուց հետո ընդունվում է արտադրանքի պատվեր, որի նվազագույն քանակը 5.000 հատ է: Պատվերը համարվում է հաստատված արտադրանքի պատվերի 50% կանխավճարից հետո: Պատվերի պատրաստման ժամկետը 10 աշխատանքային օր է: