Ընկերության պատմությունը

Հայաստանի առաջին և ամենամեծ պլաստիկ ընկերության արտադրամասում միանգամից աչք է շոյում հարուստ բնությունը. մոտ 3 հեկտար տարածքի մեծ մասը լի է ծաղիկներով և պտղատու ծառերով: Դա այնքան անհավանական է թվում, բայց հասկանալի է դառնում, երբ ծանոթանում ես հիմնադրի՝ Վարուժան Խալաթյանի հետ: Կյանքի մեծ մասը նա նվիրել է սիրելի քաղաքի կանաչապատման աշխատանքներին, ու ահա մի օր՝ կյանքի և իրադարձությունների բերումով, սկսում է զբաղվել պլաստիկի արտադրությամբ: 

1990-ականների սկզբին Հայաստանում պլաստիկե տարաներ չկային։ Կաթնամթերքը ապակե շշերով էր վաճառվում, որի սանիտարահիգիենիկ վատ վիճակի մասին հաճախ էր խոսվում: Այդ տարիներին մի քանի ընկերություն կար, որոնց Վարուժան Խալաթյանն առաջարկում է պլաստիկե, հիգիենիկ սննդային տարաներ: Առաջարկը հավանության է արժանանում:
1995թ.-ին Հայաստանում սկսվում է պլաստիկի արտադրությունը:
 
Սկզբում միայն ընտանիքի անդամներով էին՝ Վարուժան Խալաթյանը, կինը, որդին, դուստրերը, իսկ այսօր արդեն գործարանն ապահովում է ավելի քան 500 աշխատատեղ:

Առաջին պլաստիկե տարան
Առաջին պլաստիկե տարան բոլորիս հայտնի 200-գրամանոց թթվասերի բաժակն էր, հետո՝ կես-լիտրանոց մածունի տարան: Սկզբնական շրջանում արտադրվում էր ընդամենը 3 տեսակ պլաստիկե տարա, իսկ այսօր արդեն այդ թիվը գերազանցում է 1500-ը: Հաջողությունը հեշտությամբ չի գալիս, բայց հաջողության գրավականը գործն ավարտին հասցնելն է: Վարուժան Խալաթյանը միշտ համառ է եղել և երբեք անավարտ չի թողել իր գործը: «Իմ սիրելի հայրը միշտ ասում էր. եթե գոտիդ ամուր սեղմես և քրտնաջան աշխատես, անպայման կհաջողես», - հիշում է Վ. Խալաթյանը:

Այսօր Oval Pack ընկերությունը զբաղվում է նաև պլաստիկի վերամշակմամբ և օգտագործում է վերամշակված նյութեր՝ տուփեր, ջրահեռացման ցանցեր, քարե կաղապարներ և այլ արտադրանք արտադրելու համար: Oval Pack-ն օր օրի ընդլայնվում է: Նոր պահանջարկին համապատասխանելու համար գործարանն անընդհատ վերազինվում է՝ համալրվելով գերժամանակակից սարքավորումներով։  Այժմ ընկերության ուղղվածությունը և պլանները թղթե տարաների փաթեթավորման զարգացմանն է միտված, որի անհրաժեշտությունը և պահանջարկը օրեցօր մեծանում է։
Oval Pack գործարանը ամբողջությամբ փորձում է բավարարել այն պահանջարկը, որն ունի սպառողը։ Տևական ժամանակ է, որ Oval Pack-ը ընդգրկված է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում և անում է ամեն ինչ մեր երկրի տնտեսական աճն ավելացնելու համար։
 

ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ֆինանսական հաշվետվություն 2024